-
14.07.2014|
14:34
Այսօր` ժամը 13:00-ի դրությամբ, Քարվաճառում ավարտվել է ՊԲ հատուկ նշանակության ստորաբաժանումների կողմից իրականացվող գործողությունը ադրբեջանական դիվերսիոն-հետախուզական խմբի վնասազերծման ուղղությամբ: Արդյունքում խմբի բոլոր անդամները գերեվարվել կամ ոչնչացվել են հայկական ուժերի կողմից:
-
14.07.2014|
12:17
Չինաստանի հանրային հեռուստաընկերության տնտեսական մեկնաբան Ռուի Չենգգանգը ձերբակալվել է իր հաղորդումից մեկ ժամ առաջ:
Կառավարական աղբյուրների փոխանցմամբ՝ բացի Ռուի Չենգգանգից, հեռուստաընկերության հայտնի այլ լրագրողներ ևս ներգրավված են եղել կոռուպցիոն սկանդալում:
-
14.07.2014|
11:11
«Ո՛չ թալանին» քաղաքացիական նախաձեռնությունը հայտարարում է, որ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կատարած էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերությունների ներկայացրած՝ լիցենզավորված գործունեության իրականացման համար անհրաժեշտ ծախսերի և պարտավորությունների 2014-2015 թվականների կանխատեսումների ուսումնասիրությունները:
-
14.07.2014|
11:08
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը գերմանական ZDF հեռուստաալիքի եթերում հայտարարել է, որ չի պատրաստվում վաղաժամկետ թողնել կանցլերի պաշտոնը, ինչպես նաև հերքել է տեղեկությունը, թե կզբաղեցնի ՄԱԿ-ի հաջորդ գլխավոր քարտուղարի պաշտոնը:
-
13.07.2014|
23:39
Իրանի նախագահի հատուկ օգնական, նրա եղբայր Հոսեյն Ֆերեյդունը ժամանել է Վիեննա միջազգային միջնորդների` վեցյակի հետ բանակցություններին մասնակցելու համար:
-
13.07.2014|
23:38
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ռիո դե Ժանեյրոյում հանդիպել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ: ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը ասել է, որ Պուտինն ու Մերկելը շարունակել են ընդգրկուն, կառուցողական խոսակցությունը, որի ընթացքում մանրամասն քննարկել են ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հնարավոր տարբերակները:
-
13.07.2014|
23:37
Վրաստանում իշխող «Վրացական երազանք» կուսակցության թեկնածու Դավիթ Նարիմանիան հաղթանակ է տարել Թբիլիսիի քաղաքապետի ընտրություններում:
-
13.07.2014|
22:23
Մեկնարկել են դպրոցականների 2014 թվականի միջազգային առարկայական օլիմպիադաները` մեր հավաքականների մասնակցությամբ:
«Մաթեմատիկա» առարկայի 55-րդ միջազգային օլիմպիադան անցկացվել է հուլիսի 3-13-ը Հարավաֆրիկյան Հանրապետությունում: Հայաստանի թիմը նվաճել է 2 արծաթե, 1 բրոնզե մեդալ և 3 գովասանագիր:
-
13.07.2014|
14:47
Ավելի քան 42 հազար արգենտինացի վերջին երկու օրերին մեկնել է Բրազիլիա՝ ներկա լինելու ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ Արգենտինա- Գերմանիա խաղին:
-
13.07.2014|
13:38
«Մենք ոչ մի շահ չենք տեսնում այն բանում, որ Իրանը տիրապետի միջուկային զենքի»,-հայտարարել է Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը: